ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
<< ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ (PR) ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ >>
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Դասընթացի նպատակն է՝
վերապատրաստել մասնակիցներին ժամանակակից մասնագիտությունների համակարգում առավել արդիական և պահանջված ոլորտներում` հասարակայնության հետ կապերի (PR-ի) և մարքեթինգային հաղորդակցությունների բնագավառում: Ունկնդիրները կծանոթանան PR-ի և մարքեթինգի հիմունքներին, հիմնական հասկացություններին, գործիքների կիրառմանը, նորագույն մեխանիզմներին և տեխնոլոգիաներին, որոնք մշակվել և իրենց կիրառությունն են գտել այսօր աշխարհում:
Ակնկալվող արդյունքներն են`
Դասընթացի շրջանավարտները կկարողանան ինքնուրույն մշակել և իրականացնել PR- նախագիծ, հանդես գալ և աշխատել որպես PR-ի և մարքետինգի մասնագետ Հայաստանի կոմերցիոն կազմակերպություններում, իրականացնել PR և մարքեթինգային հետազոտություններ:
Դասընթացը ներառում է`
- ԿՈՐՊՈՐԱՏԻՎ PR
- ՄԵԴԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (Media relations) ԵՎ PR ՏԵՔՍՏԵՐ
- ՔԱՂԱՔԱԿԱՆ PR ԵՎ ԻՄԻՋՄԵՅՔԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ԲՐԵՆԴԻՆԳ
- ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՐՔԵՏԻՆԳ
- PR ԵՎ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դասավանդում են ՀՀ ակադեմիական և գործնական ոլորտների առաջատար մասնագետները: Դասավանդումը իրականացվում է հայերեն լեզվով: Ունկնդիրներին տրամադրվում են ուսումնական նյութեր հայերեն լեզվով բոլոր մոդուլներից:
Դիմումները ընդունվում են ս./թ. հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 28-ը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ հեռաուսուցման լաբորատորիա սենյակ 307
Դասընթացի մեկնարկը` հոկտեմբերի 29-ը 2011թ
Դասընթացի տևողությունը` 12 ամիս (մեկ տարի)
Դասընթացի վարձավճարը` 192 000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր առարկան` 24 000 ՀՀ դրամ):
Մասնակցության համար ներկայացնել`
-
1. Անձնագրի պատճեն
2. Սոցիալական քարտի պատճեն
3. Դիպլոմի կամ ավարտական վկայականի պատճեն
4. CV
5. Մեկ 3X4 լուսանկար
Հեռ: 010555779, 077484009, 093333226, 077153737
էլ. փոստ: dll@sociologydl.am rosartim@gmail.com
Հայտարարությունը ներբեռնելու համար սեղմեք այստեղ