ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
<< ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ>>
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ
Դասընթացի նպատակն է՝
Աջակցել ծնողների հետ աշխատող մասնագետներին. Սոցիալական աշխատողներին, մանկավարժներին, հոգեբաններին և բուժաշխատողներին` ձեռք բերելու համապատասխան հմտություններ և գիտելիքներ իրենց այցելուների մոտ ծնողական ունակություններ զարգացնելու համար:
Ակնկալվող արդյունքներն են`
Դասընթացի շրջանավարտները կկարողանան իրականացնել խորհրդատվություն ծնող-երեխա հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում կոնֆլիկտների հաղթահարման ոլորտում:
Դասընթացը ներառում է`
- ԾՆՈՂԻ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ
- ԾՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՃԵՐԸ
- ՀԱՋՈՂ ԾՆՈՂԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ
- ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Դասավանդում են ՀՀ ակադեմիական և գործնական ոլորտների առաջատար մասնագետները: Դասավանդումը իրականացվում է հայերեն լեզվով: Ունկնդիրներին տրամադրվում են ուսումնական նյութեր հայերեն լեզվով բոլոր մոդուլներից:
Դիմումները ընդունվում են ս./թ. հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 28-ը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ հեռաուսուցման լաբորատորիա սենյակ 307
Դասընթացի մեկնարկը` հոկտեմբերի 29-ը 2011թ
Դասընթացի տևողությունը` 12 ամիս (մեկ տարի)
Դասընթացի վարձավճարը` 40.000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր առարկան` 24 000 ՀՀ դրամ)
Մասնակցության համար ներկայացնել`
-
1. Անձնագրի պատճեն
2. Սոցիալական քարտի պատճեն
3. Դիպլոմի կամ ավարտական վկայականի պատճեն
4. CV
5. Մեկ 3X4 լուսանկար
Հեռ: 010555779, 077484009, 093333226, 077153737
էլ. փոստ: dll@sociologydl.am rosartim@gmail.com
Հայտարարությունը ներբեռնելու համար սեղմեք այստեղ