ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
<< ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ>>
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ

    Դասընթացի նպատակն է՝
վերապատրաստվել և խորացնել գիտելիքները սոցիալական աշխատանքի բնագավառում:
    Ակնկալվող արդյունքներն են`
Դասընթացի շրջանավարտները կունենան տարբեր ոլորտներում գործող սոցիալական աշխատողների համար ամհրաժեշտ խորը գիտելիքներ և համապատասխան հմտություններ, կկարողանան հանդես գալ և աշխատել որպես սոցիալական աշխատող ՀՀ պետական, մասնավոր, միջազգային կառույցներում, հասարակական կազմակերպություններում
    Դասընթացը ներառում է`

  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴՆԵՐ
  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄՈԴԵԼՆԵՐ
  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ՀԵՏ
  • ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
  • ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  Դասավանդում են ՀՀ ակադեմիական և գործնական ոլորտների առաջատար մասնագետները: Դասավանդումը իրականացվում է հայերեն լեզվով: Ունկնդիրներին տրամադրվում են ուսումնական նյութեր հայերեն լեզվով բոլոր մոդուլներից: Դիմումները ընդունվում են ս./թ. հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 28-ը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ հեռաուսուցման լաբորատորիա սենյակ 307
  Դասընթացի մեկնարկը` հոկտեմբերի 29-ը 2011թ
  Դասընթացի տևողությունը` 12 ամիս (մեկ տարի)
  Դասընթացի վարձավճարը` 192 000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր առարկան` 24 000 ՀՀ դրամ)
  Մասնակցության համար ներկայացնել`

    1. Անձնագրի պատճեն
    2. Սոցիալական քարտի պատճեն
    3. Դիպլոմի կամ ավարտական վկայականի պատճեն
    4. CV
    5. Մեկ 3X4 լուսանկար

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի վկայական:

Հեռ: 010555779, 077484009, 093333226, 077153737
էլ. փոստ: dll@sociologydl.am rosartim@gmail.com

Հայտարարությունը ներբեռնելու համար սեղմեք այստեղ