ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԵՎ
«ԹՄ ԱՈՒԴԻՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԹԱԹՈՒԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ»
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
<< Հաշվապահների վերապատրաստում>>
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ

    Դասընթացի նպատակն է՝
վերապատրաստել հաշվապահներին Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին (ՖՀՄՍ) համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու և ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու ուղղությամբ և ներկայացնել հարկային օրենսդրությունը:
    Ակնկալվող արդյունքներն են`
ՖՀՄՍ-ներին համապատասխան հաշվապահական հաշվառման իրականացման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար ամհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
    Դասընթացը ներառում է`

  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ (ՖՀՄՍ)
  • ՖԻՆԱՆՍԱԿԱՆ, ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ և ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ
  • ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ և ԱՅԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

  Դասավանդում են ՀՀ ակադեմիական և գործնական ոլորտների առաջատար մասնագետները: Դասավանդումը իրականացվում է հայերեն լեզվով: Ունկնդիրներին տրամադրվում են ուսումնական նյութեր հայերեն լեզվով բոլոր մոդուլներից: Դիմումները ընդունվում են ս./թ. հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 28-ը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ հեռաուսուցման լաբորատորիա սենյակ 307
  Դասընթացի մեկնարկը` հոկտեմբերի 29-ը 2011թ
  Դասընթացի տևողությունը` 5 ամիս (մեկ ակադեմիական կիսամյակ)
  Դասընթացի վարձավճարը` 200.000 դրամ
  Մասնակցության համար ներկայացնել`

    1. Անձնագրի պատճեն
    2. Սոցիալական քարտի պատճեն
    3. Դիպլոմի կամ ավարտական վկայականի պատճեն
    4. CV
    5. Մեկ 3X4 լուսանկար

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի վկայական:

Հեռ: 010555779, 077484009, 093333226, 077153737
էլ. փոստ: dll@sociologydl.am rosartim@gmail.com

Հայտարարությունը ներբեռնելու համար սեղմեք այստեղ